▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայքում անչափահաս տղան սպանել է 76 և 91-ամյա կանանց, հանել ոսկե ականջօղերն ու վաճառել «համեստ» գնով

1in.am-ը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է անչափահաս ամբաստանյալ Նարեկ Խ.-ի գործի դատական քննությունը:

Անչափահաս Նարեկը մեղադրվում է ամենածանր հանցագործության՝ ավազակությամբ զուգորդված՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության, ինչպես նաև սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 10-ն անց 30-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, բայց իրականում ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ Նարեկը գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցում գտնվող տանը միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Ս.-ի տուն:

Նարեկը Վարդուշ տատիկին ասել է, թե որոշակի վճարի դիմաց այգեգործական աշխատանքներ կկատարի նրա համար:

Տատիկը համաձայնել է ու Նարեկին հրավիրել է ներս, տարել է խոհանոց:

Նարեկը, որ անմիջապես աչքադրել էր տատիկի ոսկե ականջօղերը, դրանք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնել և ուժեղ քաշել է տատիկի ուսից, տատիկին գցել է գետնին, նրա գլուխը հարվածել է բետոնե հատակին…

Տատիկը գլխի երեք մասում ստացել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց, բութ վնասվածքներ և մահացել է:

Նարեկ Խ.-ն սպանված տատիկի ականջներից սառնասրտորեն հանել է կարմիր քարով ոսկե ականջօղերը ու հեռացել է: Հետագայում նա ականջօղերը 32 հազար դրամով վաճառել է ոսկե իրերի առուվաճառքով զբաղվող Հ. Ս.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 91-ամյա տատիկի սպանությունից 4 օր անց՝ հոկտեմբերի  24 –ին, ժամը 14-ից մինչև 18-ն անց 30-ի սահմաններում անչափահաս Նարեկ Խ.-ն գնացել է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղ:

Նա մտել է 76-ամյա Գոհար Բ.-ի հողամաս և առաջարկել է, որ այգեգործական աշխատանքներ կարող է կատարել որոշակի վճարի դիմաց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more