▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարսավիրը հաճախորդի գլխին «նկարել է» վարչապետի դիմանկարը

Թուրքիայի Սպարտա քաղաքում հմուտ վարսավիրը մի հաճախորդի գլխին «նկարել է» վարչապետ Բինալի Յըլդըրըմի դիմանկարը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 32-ամյա վարսահարդար Սուլեյման Թեքգյոզը ընդամենը 45 րոպեի ընթացքում մազերը կտրելու և ներկելու միջոցով ստացել է Յըլդըրըմի պատկերը: Թուրք վարսահարդարը պատմել է, որ ավելի վաղ Թոքաթում մի կամավորների գլխին նույն մեթոդով «նկարել է» նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ զոհված Օմեր Հալիսդեմիրի դիմանկարները: Թեքգյոզը նշել է նաև, որ ողջ աշխարհում ընդամենը 7 նմանատիպ վարսահարդար- նկարիչ կա:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more