ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ալթունյանը տեղափոխվելու է ՊՆ եւ նշանակվելու է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Վարդան Ավետիսյանը կնշանակվի պաշտպանության նախարարի խորհրդական: