▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանդալիզմ՝ Ծիծեռնակաբերդում. չարագործները հերթով ջարդել են ճանապարհի լույսերը

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, անօրինակ վանդալիզմ է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Անհայտ անձը կամ անձինք կոտրել ու փչացրել են Ծիծեռնակաբերդի ճանապարհներից մեկի լուսավորության ողջ համակարգը: ՄՀՀ-ի ձախակողմյան հատվածը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետնամասի աստիճանների հետ կապող ճանապարհի ողջ երկայնքով տեղադրված լույսերը փչացված են: Այս դեպքը շատ տարօրինակ է, քանի որ նախ դժվար է պատկերացնել, թե ով է համարձակվել Ցեղասպանության հուշահամալիրում նման վանդալիզմ իրեն թույլ տալ, երկրորդ՝ նշված տարածքը 24 ժամ հսկվում է ոստիկանների կողմից: Չարագործը կամ չարագործները, ըստ երևույթին, օգտվել են նրանից, որ ցրտի պատճառով մարդիկ քիչ են այցելում մեր քաղաքի թերևս ամենից խաղաղ վայրերից մեկը, և հնարավոր է եղել, աննկատ նման ծավալի վայրագություն իրականացնել: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more