Shamshyan.com-ը գրում է.
Հոկտեմբերի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չերկասի 6 շենքի 4 բնակարանի բնակիչը առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրած է. «Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեք: Ձեզ բոլորիդ սիրում եմ: Խնդրում եմ ներեք ինձ, քանի որ ինչ գործ, որ ձեռնարկում էի, չէր ստացվում»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական, որպեսզի պարզվի՝ արդյոք երկտողի հեղինակը նա է , թե ոչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա զինվորական էր:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում