Armlur.am-ը գրում է. Տևական ժամանակ է կայքն ահազանգեր է ստանում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների կողմից այն մասին, որ Շիրխանյանն առողջ, իր ոտքով քայլելով մտել է կալանավայր, իսկ հիմա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Վահան Շիրխանյանին «Երևան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն` հետազոտելու: Մեզ հաջողվեց մի քանի լուսանկար անել, որոնք փաստում են, որ նա չի կարողանում քայլել և հյուծված տեսք ունի: