▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Մարտիրոսյանն իր կողմն է գրավել Արցախի բնակիչ Լուսինե Ներսիսյանին

 

armtimes.com-ը գրում է. Ինչպես այսօր տեղեկացրել է ադրբեջանական ոչ անհայտ  կայքը, Բաքվի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի»-ին միանալու ցանկություն է հայտնել արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ հանդիսացող Լուսինե Ներսիսյանը Ստեփանակերտից: Ներկայացրել է Լուսինե Ներսիսյանի հետ տեսակապի միջոցով անցկացված հարցազրույցը, որն , ի դեպ, վերցրել է «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ Վահան Մարտիրոսյանը, որը ներկայումս թղթակցում է ադրբեջանական այդ լրատվամիջոցին:

«Ղարաբաղում տիրում է համընդհանուր աղքատություն: Բացի այդ, մարդիկ ապրում են մշտական վախի եւ ահաբեկության պայմաններում: Թոշակներն ու աշխատավարձերը սարսափելիորեն ցածր են եւ չեն կարող բավարարել բնակչության ամենատարրական պահանջմունքները: Հասարակ ժողովուրդն իսկապես ողորմելի գոյություն է քարշ տալիս: Իսկ գործող ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդին պահի վախի մթնոլորտում»,- ասել է Ներսիսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more