▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Արծրունուն կանչել են ԱԱԾ

Newsbook.am-ը գրում է.

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-11-ն աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ:

Ստեփանակերտում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները, ներկա են եղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, Թումանյանի անվան Տինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Երևանի գեղարվեստական ինստիտուտի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը և ուրիշներ:

Երեկ երգիչ-երգահան Վահան Արծրունին նույնպես հրավեր է ունեցել, բայց բոլորովին այլ տեղ: Վահան Արծրունուն, իր տեղեկացմամբ, կանչել էին ԱԱԾ հարցաքննության՝ ի՞նչ կապեր ունի Հիմնադիր խորհրդարանի հետ, եղե՞լ է Խորենացի փողոցում, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ապրում: Երգիչ-երգահանը Արցախում տեղի ունեցած հանդիպման մասին պատմող կայքի հղման տակ, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել.

«Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ... Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more