▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին մոտ 1 ժամ կրակել է Կութի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը շուրջ մեկ ժամ կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս պահին կրկին անհանգիստ է Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծին: Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է, որ հենց այս պահին Կութ գյուղի մոտ գտնվող դիրքերում կրակոցներ են:

Զոհեր ու վիրավորներ, այս պահի դրությամբ, հայկական կողմը չունի:

 «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Կութի համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Կրակոցներ եղել են, լսել ենք։ Մոտ մեկ ժամ կրակել են։ Ներկա պահին չգիտեմ` կրակում են, թե ոչ»,-նշեց Սիմա Չիտչյանը։
Նախնական տվյալներով հայկական կողմը զոհեր, վիրավորներ չունի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more