▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը հանդիպել է Քանյե Ուեսթի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, հայտնում է NBC News–ի թվիթերյան էջը։  Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Թրամփ աշտարակում։

Հանդիպումից հետո լրագրողների առաջ Թրամփը Քանյեին անվանել է «լավ մարդ» ու ասել, որ իրենք «երկար ժամանակվա ընկերներ են»։

Քանյեն անտեսել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերը ու չի պատասխանել նաև հարցին, թե արդյո՞ք  ելույթ է ունենալու Թրամփի երդմնակալությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more