▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վիճակագրութունը 1.5 տարում

Վերջին 1.5 տարում Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 497, վիրավորվել ավելի քան 2.000 մարդ: Թեմային անդրադարձել է «BBC Türkçe»-ն՝ ներկայացնելով նշյալ ժամանակաշրջանի ամփոփ վիճակագրությունը:

Այն ընդգրկում է 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունին հաջորդող 18 ամիսները:

Այդ ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում Թուրքիայում առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել: Բոլոր նշյալ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK), «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ-TAK), «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) խմբավորումները կամ դրանց կազմակերպման մեջ իշխանությունները մեղադրել են վերոնշյալ խմբավորումներին:

Ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվել են մահապարտների կամ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով: Գործողությունների հիմնական թիրախը խաղաղ բնակիչներն ու զանազան պետական կառույցների անվտանգության աշխատակիցներն են եղել:

Մարտ-սեպտեմբեր ամիսներին Ստամբուլում գրանցվել է 3, Անկարայում՝ 1 պայթյուն: Իսկ ամենաշատ գործողություններն իրականացվել են Դիարբեքիրում: Ընդ որում, ամենաշատ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել 2016թ. օգոստոսին՝ թվով 8 գործողություն: Ամենաշատ զոհերի պատճառ դարձած պայթյունը դարձյալ տեղի է ունեցել օգոստոսին. դա Գազիանթեփում մի հարսանիքի ժամանակ գրանցված պայթյունն էր, որին զոհ գնաց 54 մարդ: Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ թվով մահվան պատճառ դարձած երկրորդ պայթյունն է:

Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի և ամենաշատ զոհեր գրանցած ահաբեկչական գործողությունը 2015թ. հոկտեմբերին տեղի ունեցած Անկարայի պայթյունն էր, որին զոհ գնաց 107 մարդ:

Հոդվածին կից աղբյուրը ներկայացնում է նաև վերջին 18 ամսվա ընթացքում գրանցված 26 պայթյունների ցանկը՝ նշելով դրանց ամսաթիվը, վայրը, զոհերի և վիրավորների թիվը:

 

2015թ.

Հունիսի 5՝ Դիարբեքիր. 5 զոհ, 400 վիրավոր
Հուլիսի 20՝ Շանլըուրֆա. 
34 զոհ, 104 վիրավոր
Հոկտեմբերի 10՝ Անկարա. 
107 զոհ, հարյուրավոր վիրավորներ
Դեկտեմբերի 23՝ Ստամբուլ. 
1 զոհ , 1 վիրավոր

2016թ.

Հունվարի 12՝ Ստամբուլ. 13 զոհ, 20 վիրավոր
Հունվարի 14՝  Դիարբեքիր. 
6 զոհ, 36 վիրավոր
Փետրվարի 17՝ Անկարա. 
29 զոհ, 61 վիրավոր
Մարտի 13՝ Անկարա. 
36 զոհ, 125 վիրավոր
Մարտի 19՝ Ստամբուլ. 
4 զոհ, 37 վիրավոր
Մարտի 31՝ Դիարբեքիր. 
7 զոհ, 27 վիրավոր
Մայիսի 1՝ Գազիանթեպ. 
2 զոհ, 22 վիրավոր
Մայիսի 10՝ Դիարբեքիր. 
3 զոհ, 45 վիրավոր
Մայիսի 12՝ Դիարբեքիր. 
16 զոհ, 23 վիրավոր
Հունիսի 7՝ Ստամբուլ. 
11 զոհ, 36 վիրավոր
Հունիսի 8՝ մարդին. 6 զոհ, 
34 վիրավոր
Հունիսի 28՝ Ստամբուլ. 
45 զոհ, 230 վիրավոր
Օգոստոսի 10՝ Դիարբեքիր, Մարդին. 
8 զոհ, 13 վիրավոր
Օգոստոսի 15՝ Դիարբեքիր. 
7  զոհ, 45 վիրավոր
Օգոստոսի 18՝ Էլազըղ, Վան, Բիթլիս. 
12 զոհ, 219 վիրավոր
Օգոստոսի 21՝ Գազիանթեպ.
 54 զոհ
, 100 վիրավոր
Օգոստոսի 26՝ Շըրնաք. 
12 զոհ, 70 վիրավոր
Հոկտեմբերի 9՝ Հաքքարի. 
18 զոհ, 27 վիրավոր
Նոյեմբերի 4՝ Դիարբեքիր. 
11 զոհ, 100 վիրավոր
Նոյեմբերի 24՝ Ադանա. 
2 զոհ, 33 վիրավոր
Դեկտեմբերի 10՝ Ստամբուլ. 
45 զոհ, 155 վիրավոր
Դեկտեմբերի 17՝ Կեսարիա.  
14 զոհ, 56 վիրավոր

 

Աղբյուր`    Ermenihaber.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more