▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Այս մասին տեղեկացնում է «Demokrathaber» լրատվական կայքը: 2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել:

Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի վրա, որ հուշարձանի վրա գրված է եղել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը: Աղմուկից հետո Թունջելիի նահանգապետարանը հուշարձանը քանդելու որոշում էր կայացրել: Նշենք, որ հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է եղել նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները: «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը:

100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է եղել հուշարձանի վրա:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more