▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հայատառ ցուցատախտակի դեմ բողոքում է ադրբեջանական կազմակերպությունը

 

Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունը,  թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել  Թուրքիայի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայատառ ցուցանակների դեմ: Նշյալ քաղաքի մուտքին ու ելքին վերջերս փակցվել է «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցատախտակ, այդ թվում նաև հայերեն լեզվով:
«Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ  Աքիֆ Նաղըն հանդես է եկել թուրք-ադրբեջանական անհիմն թեզերով, ինչպես նաև հակահայկական մի շարք հայտարարություններով:
Թուրքական «Hurriyet»-ը հայտնում է, որ Նաղըն մասնավորապես է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ: մեր կարծիքով՝  այս գործում  հայերի մատը խառն է: Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»:
Վերջում Նաղըն դժգոհություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ևս տեղադրված են բազմաթիվ ցուցանակներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Նա կոչ է արել թուրքական կառավարության համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Աղբյուր`    Ermenihaber

Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունը, թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել  Թուրքիայի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայատառ ցուցանակների դեմ: Նշյալ քաղաքի մուտքին ու ելքին վերջերս փակցվել է «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցատախտակ, այդ թվում նաև հայերեն լեզվով:

«Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ  Աքիֆ Նաղըն հանդես է եկել թուրք-ադրբեջանական անհիմն թեզերով, ինչպես նաև հակահայկական մի շարք հայտարարություններով:Թուրքական «Hurriyet»-ը հայտնում է, որ Նաղըն մասնավորապես է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ: մեր կարծիքով՝  այս գործում  հայերի մատը խառն է: Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»:

Վերջում Նաղըն դժգոհություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ևս տեղադրված են բազմաթիվ ցուցանակներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Նա կոչ է արել թուրքական կառավարության համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more