▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուգանքներից ստացած գումարներով պետք է զենք գնել. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն

panorama.am-ը գրում է. «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը որոշում է կայացրել նախապես պլանավորած բողոքի ակցիաները չիրականացնել՝ ելնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակից, և իրենց խնդիրները տեղափոխում են իրավական դաշտ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանը:


Նա ընդգծեց, որ «Սեքյուրիթի դրիմ» և «Փարքինգ սիթի սերվիս» ընկերություններն արագաչափերից, տեսանկարահանող սարքերից, կարմիր գծերից ստացած տուգանքները պետք է փոխանցեն բանակին՝ զենք գնելու համար:

Ասուլիսին ներկա «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով, այս երկու ընկերության մեկ տարվա եկամուտները միասին վերցրած կազմում է այնքան, որքան Հայաստանը «մուրում է Ռուսաստանից զենք գնելու համար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more