Ալեքսանդրովի անվան համույթի արտիստ Ռոման Վալուտովը երջանիկ պատահականությամբ չի դարձել Սիրիա մեկնող ՏՈւ -154 ինքնաթիռի աղետի զոհ: Այս մասին հայտնում է strana.ua-ն: Պատճառն այն է եղել, որ անցագրի աշխատակիցները նրան թույլ չեն տվել մեկնել, քանի որ Վալուտովի անձնագրի ժամկետը սպառված է եղել: Ռոմանն իր խոսքում նշել է. «Ես տուն գնացի: Հասնում եմ առավոտյան 3-30-ին, հետո հեռախոսս պայթում է. բոլորը հարցնում են՝ արդյոք ես ողջ եմ»:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում երեկ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:
Հավելենք, որ կործանված ինքնաթիռի ուղևորներից 2-ը հայ էին:
Նշենք նաև,որ ինքնաթիռում եղել է նաև «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան, որը ռուս հայտնի բարեգործ էր՝ նրա գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին օգնելն էր: