Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում, որոնցից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Արագածոտնի մարզում. Ծաղկահովիտում գյուղապետի պաշտոնի համար պայքարում է «Միայնակ գայլը»՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանն, ինչպես նաև Էջմիածնում՝ հատկապես սեպտեմբերի 16-ին քաղաքապետի երկու թեկնածուների՝ Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո այստեղ ընտրություններն առավել հետաքրքիր են դարձել:
Asekose.am-ը պարբերաբար տեղեկություններ կներկայացնի ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին: