▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանի անցյալը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 Չդիմացա և պետք է գրեմ սա, որովհետեւ Անինա Հովհաննիսյան-Տիգրան Ուրիխանյան "գործում" չեմ վստահում հենց երկրորդին: Եւ ահա, թե ինչու.

1. 2003-2004թ. Ազատության հրապարակում այդ ժամանակվա ընդդիմադիր առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Զ.Սարգսյանի ու այլոց /"Արդարություն դաշինք"/ հանրահավաքն էր: Ես հանրահավաքին գնացի ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանի հետ, ով Տիգրանի մոր ընկերուհիներից էր:

 

Հանկարծ Տիգրանը մեկ տասնյակից ավել երիտասարդների հետ ներխուժեց հանրահավաքի համար հավաքված բազմության մեջ եւ սկսեց սադրել, կոչ անել չմասնակցել հանրահավաքին, չլսել ընդդիմադիր առաջնորդներին: Հիշեցնեմ, որ այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանի մեծագույն երկրպագու երիտասարդն իր կազմով կոչ էր անում "գիտակցության հեղափոխություն անել", այլ ոչ թե "իշխանափոխություն` ռոբերտափոխություն":

 

Ցույցի մասնակիցներն էլ, Ռուզան Խաչատրյանն էլ երիտասարդներին, այդ թվում Տիգրանին հորդորում էին հեռանալ, եթե ցանկանում են այլ վայրում ակցիա անեն, քննադատեն ընդդիմությանը, բայց չսադրեն:

 

Տիգրանը իր կամպանիայով հրաժարվեց կատարել հորդորն ու շարունակեց սադրանքը ցուցարարների մեջ:

 

Ռուզաննա Խաչատրյանը, ով կողքս էր կանգած նրան ասաց` "Այ, որ մամադ փոքր ժամանակ տուտուզիդ մի լավ խփած լիներ, դու այսպես չէիր անի":

 

Որքան մեծ էր հաջորդ օրը զարմանքս, երբ լսեցինք, որ Տիգրան Ուրիխանյանը դիմել է ՀՀ ոստիկանություն հաղորդումով, թե Ռուզան Խաչատրյանը իրեն սպառնացել է ֆիզիկապես վերացնելով... Ու մենք բոլորս տեղի ունեցածի վկան էինք:

 

Իհարկե, նման գործ չքննվեց, բայց հետեւությունս հստակ էր.

 

ա). Տիգրան Ուրիխանյանի համար սադրելը նորմա է` հանուն ինչ-որ կենտրոնի ծառայելու,

 

բ). Տիգրան Ուրիխանյանի համար առանձնապես խնդիր չէ զրպարտելը, առավել ես կանանց:
Երկրորդ էպիզոդը կապված էր իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հետ, երբ նա նույնիսկ գազային ատրճանակ օգտագործեց Միկայի դեմ: Ու չպատժվեց դրա համար.... ներկայացնելով, թե ինքը պաշտպանվել է: 
Հիմա արի ու հավատա, որ այս երիտասարդը, ում նկարագիրը գոնե ինձ ու այլոց հայտնի է, ճիշտ է այս դրվագում: 
Չեմ հավատում:
Հ.Գ.

 

Այն որ լրատվամիջոցները ֆինանսական առումներով խոցելի են ու շատ քաղաքական ուժեր եւ գործիչներ "հովանավորել" կամ "հովանավորում են" իրենց մասին լավը գրելու կամ վատը չգրելու համար, գաղտնիք չէ: Բայց ինձ համար մութ է, թե այս պատմության մեջ ինչ խնդիր է լուծում Տիգրան Ուրիխանյանը:

 

 

 

 

Ստյոպա Սաֆարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more