▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-րդ սպանությունը` 1 շաբաթում, այս անգամ Կապան քաղաքում

Թարմացված․ Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ գրել էի, որ Կապանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով դանակի մահացու հարվածներից սպանվել է 37-ամյա Յուրի Մարգարյանը:
Սպանությունը կատարած 22-ամյա վարդենիսցին Կապանից դիմել է փախուստի, ապա ինքնակամ ներկայացել է Վարդենիսի ոստիկանության բաժին և խոստովանել հանցանքը:
Սպանության վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ: Դեպքը տեղի է ունեցել Կապանի հանքի աշխատակիցների միջև՝ լապտերը (ֆանարիկը) ցեխոտ հանձնելու պատճառով:
Սպանությունը խոստովանած վարդենիսցին ցեխոտ լապտերը ջրի տակ լվացել է, որ հանձնի, լամպավար կինն ասել է՝ ջրի տակ մի՛ պահեք, փչանում է: Վարդենիսցին պատասխանել է՝ «թո՛ղ սարքողը մտածի»: Այս խոսակցությանը ներկա է եղել լապտերները վերանորոգողը, հարցրել է՝ «խի՞ ես տենց խոսում», ինչից հետո հանքի տարածքից դուրս են եկել՝ վեճը այլ վայրում շարունակելու նպատակով:
Արդեն հանքից հեռու վարդենիսցին դանակի համացու հարվածներ է հասցրել Յուրի Մարգարյանին, դանակահարել է նաև Մարգարյանի եղբորը:
Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ն հայտնել էր՝ սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։
22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։

Թարմացված. Կապանում կատարված  հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. ՆԳՆ

Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց, նրանցից մեկը` 37-ամյա Յուրի Մարգարյանը հիվանդանոցում` գիտակցության չգալով մահացել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։


***
3-րդ սպանությունը` 1 շաբաթում, այս անգամ Կապան քաղաքում: 

Երեք անձի միջև ծագած վեճի պատճառով տղամարդկանցից մեկը դանակի գործադրմամբ մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: 

Սպանությունը կատարող անձը դեպքի վայրից դիմել է փախուստի, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more