▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ կրքեր Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում

Կրքերը թեժացել են Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում: Այսօր վաղ առավոտից մանկավարժները գործադուլ են արել: Դպրոցի տնօրեն Գոհարիկ Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 24-ին: Մինչ մրցույթի անցկացումը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մեկ այլ անձ` Արփինե Նիկողոսյանը: Ուսուցչական հանրույթը բոյկոտում է մարզպետի որոշումը: Մանկավարժներն այդպես էլ ցանկություն չեն ունեցել ծանոթանալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և ողջ օրն անցկացրել են դպրոցի բակում` արտահայտելով իրենց դժգոհությունը:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more