▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ է պետք ձեր կազմակերպած տոնն ու համերգային շոուն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե չգիտեք՝ ասեմ․ այսօր Երևանի տոնն է։ Բայց իրավիճակի մարազմն այն է, որ քաղաքն իր տոնը սկսում է անտանելի ծխածածկի մեջ։ Ո՞ւմ է պետք ձեր կազմակերպած տոնն ու համերգային շոուները:
Արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կարգավորել Նուբարաշենի աղբավայրում տիրող իրավիճակը։ Քաղաքը բառացիորեն խեղդվում է ծխի մեջ, որն ուղղակիորեն ազդում է բոլորիս առողջության վրա։
Աղբավայրը շարունակ այրվում է, իսկ ողջ տոքսիկ թույնը դուրս է գալիս մթնոլորտ՝ հասնելով մեր թոքերին։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ աղբավայրի բարեփոխումների համար ահռելի գումարներ են հատկացվել, որոնք այս իշխանությունը բառացիորեն «գցել է ոտքերին»՝ ծրագիրը տապալելով։
Այժմ Ավինյանը հայտարարում է, թե «դիտավորյալ հրդեհ է»։ Այսինքն, եթե նրա խոսքը ճիշտ է, ստացվում է, որ մեր ամբողջ կառավարման համակարգում անընդհատ ինչ-որ մարդիկ դիտավորությամբ վնաս են տալիս երկրին։ Բայց ամեն անգամ մեղավոր են լինում բոլորը՝ բացի իրենք։ Նշանակում է գոյություն ոնեցող բարդակը դուք չեք կարողանում որևէ ոլորտի կառավարում իրականացնել՝ ապիկար եք:
Արդյունքում ունենք փաստ․ դուք չեք կարողանում ո՛չ երկիր կառավարել, ո՛չ բանակ, ո՛չ պատերազմ վարել, ո՛չ բանակցել, ո՛չ էլ մարդկանց համար նվազագույն կենսական պայմաններ ապահովել։
Իսկ ինչո՞վ եք առանձնանում՝ ասեմ․ կարող եք միայն հանձնել, կոշիկ լիզել ու ամորֆ կեցվածքով դատարկամիտ հոխորտալ։ Ձեր իրական դեմքը էսա»։

Դիտեք նաև՝

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանը կրկին շնչում է աղբի ծուխ։ Նուբարաշենից բարձրացող մռայլ ծուխը խեղդում է քաղաքը, իսկ մարդկանց՝ հատկապես երեխաների ու տարեցների մոտ առաջանում են շնչառական խնդիրներ։
Ամբողջ քաղաքը դարձել է անպաշտպան՝ 2,5 միավորանոց իշխանական անտարբերության հետևանքով։
Զգացե՞լ եք այդ ծանր հոտը… դա ՔՊԿ-Հանրապետություն-Հանրային ձայն խմբակի անպատասխանատու կառավարման գինն է…
Հ.Գ. ու փոխանակ մեղավորներ փնտրելու՝ թալանելու փոխարեն՝ պետք է սիրեք մայրաքաղաքը և լուծել խնդիրները, ոչ թե գումարները մսխել անիմաստ գործողումների ու շոուների վրա»։

***

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Նուբարաշենի աղբավայրը (աղբի պահման ստանդարտների խայտառակ խախտումները, դեռևս ծխացող հրդեհը), Երևանի շինարարական փոշին, մեքենաների արտանետումները, կանաչ տարածքների ոչնչացումը հստակ գուժում են այն սարսափելի բնապահպանական աղետը, որը կախվել է մեր գլխին։ Եվ այս ամենի ֆոնին, կառավարությունը տնտեսական աճի խույսերը կապում է Ամուլսարի հանքի շահագործման հետ։ Հիշեցնեմ նաև NVIDIA-յի և Firebird-ի հետ հնարավոր ծրագիրը, որի տնտեսական ազդեցությունը մինիմալ է լինելու, մինչդեռ առողջապահական և բնապահպանական ազդեցությունը կարող է կործանարար լինել։ Կանաչ, կայուն և բարձր տեխնոլոգիական տնտեսությունը հերթական նախընտրական սուտը դուրս եկան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more