Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Միջինասիկան հանրապետությունից հերթականը՝ Տաջիկստանը պաշտոնապես կարելի է դասել բռնապետությունների շարքին, որտեղ երկրի ղեկավարն աստվածացվում է, օրինականացվում է անձի՝այս պարագայում նախագահի պաշտամունքը, նրա ծննդյան օրը դառնում է պետական տոն, վերջինիս քննադատողներին էլ սպառնում է քրեական պատիժ...
Ցավոք,Միջին Ասիայի ամենահնագույն ազգերից մեկի՝տաջիկների նախագահ Էմոմալի Ռահմոնովը, ով հետագայում դարձավ Ռահմոն, վերջին տարիներին կտվելով իրականությունից իրեն երևակայում է բացարձակ միապետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով...
Տաջիկստանի ընդմիշտ նախագահ հռչակվելուց հետո, երկրի խորհրդարանը սկսեց նրա գոհացնող օրենքներ ընդունել...Վերջին խայտառակ օրենքն ընդունվել է մի քանի օր առաջ...Ըստ Տաջիկստանի խորհրդարանի ընդունած օրենքի երկրի նախագահին վիրավորողներին սպառնում է քրեական պատիժ...Այսինքն` Ռահմոնը կպատժի նաև նրանց, ով կփորձի նրան քննադատել...
Նոյեմբերի 16-ին կլրանա Ռահմոնի կառավարման 22-ու տարին...1994 թ-ից Տաջիկստանն իր ձեռքում պահող Ռահմոնն այդ օրը համարում է «սրբազան», իսկ նրա մանկլավիկներն էլ փորձում են գոհացնել և ուրախացնել իրենց տիրոջը...Օրինակ՝ Դուշամբեի քաղաքապետն ամբողջ քաղաքը զարդարել է Ռահմոնի պատկերով պաստառներով հետևյալ գրառումով՝ «Մեր նախագահը՝մեր առաջնորդն է»… Իսկ քաղաքապետարանին ենթակա դպրոցներում և նախակրթարաններում անցկացվելու է լավագույն նկարի մրցույթ՝ «Նախագահը երեխաների աչքերով» խորագրով...
Տաջիկստանը համալրեց նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքը, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո հաստատվեցին բռնապետութհուններ՝Բելառուս,Ադրբեջան,Ղազախստան,Թուրքմենստան,Ուզբեկստան...