Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է (Հիմա կկրկնվեմ, բայց, մեկ ա, ասելու եմ)։ Ու, ինչպես բոլոր օրերը, այսօր էլ հայ ազգիս բոլոր պաշտոնյաները շատ արագ սկսեցին մեզ՝ երիտասարդներիս, ոսկե տողեր նվիրել, մեզ ոսկի ցանկություններ տալ, մեզ մէ ոսկի ձևով գովել... Բայց, ցավոք, ինչպես միշտ, էս ամեն ինչը մենք ստանում ենք տարվա մեջ մի օր...
Հարգելի պաշտոնյաներ, ես վստահ եմ, որ ոչ մի երիտասարդ մեր երկրում չի նեղանա, եթե բոլորդ միասին մեզ շնորհավորելու փոխարեն այսպիսի խնդրանքով հանդես գայիք՝ ուղղված Սպորտի և երիտասարդության նախարարին.
«Սթափվիր, գժուկ»....
Այսօր մեր տոնն է, բայց երիտասարդության 90 տոկոսը չի կարող էսօր գնալ, տժժալ, քանի որ իրանց շեֆը չի թողնի՝ գնան, ու նրանք աշխատանքի են, իսկ ի պատասխան էն խոսքին՝ «Ես ուզում եմ նշեմ, հանեք ինձ գործից, ես կգնամ», իրանք կստանան հետևյալ պատասխանը. «Վախցրիր, հենց էն էլ ա հանում եմ»:
Այսօր երիտասարդությունը չի կարող նշել էդ օրը, քանի որ չունեն մի այնպիսի տեղ, որը կոչվի «երիտասարդության պալատ», որպեսզի բոլորս իմանանք, որ այսօր այնտեղ կարող ենք անվճար տժժանք:
Մենք չենք կարող նշել այդ օրը, քանի որ մենք, ի զարմանս ձեզ, դրա համար հատուկ փող չունենք:
Մենք չենք կարող նշել այդ օրը, քանի որ կզարմանաք, բայց մեր սպորտի և երիտասարդության նախարարությունը մենակ կիսամարաթոն ա կարում կազմակերպի:
Մենք չենք կարող նշել այդ օրը, քանի որ չկա մի բացօթյա համերգ, չկան բացօթյա կամ անվճար միջոցառումներ՝ պատասխանատուների կողմից կազմակերպված, որպեսզի վաղվա սերունդը կարողանա իրան լավ զգալ:
Մենք չենք կարող նշել այդ օրը, որովհետև երիտասարդությունն էս օրերին ստիպված է ամեն մեկն իր կուսակցական պարտականություններն իրականացնել:
Մենք չենք կարող նշել այդ օրը, որովհետև մենք՝ երիտասարդներս, էսօր ուղղակի հիշվում ենք Ռելիզի տեսքով ու վերջ:
Շնորհավոր, երիտասարդներ, ձեր տոնը, մի տխրեք ու ուրախացեք, որ դուք չեք ուրախանում, բայց աշխարհի բոլոր երկրների բոլոր երիտասարդները ձեր տեղն էլ են խմելու, տժժան ու տոնեն:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից