▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի համար ամենաօգտակար միրգը

Չինացի գիտնականները հետազոտել են մի քանի մրգերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և պարզել, որ առավել օգտակար միրգը ծիրանն է: Այն նվազեցնում է չարորակ ուռուցքների առաջացման ռիսկերը և լավ ազդեցություն թողնում սրտանոթային համակարգի վրա:

 

Բետա-կարոտինը՝ որպես բնական հակաօքսիդանտ, արդյունավետ կանխում է ուռուցքների և սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Բացի այդ՝ ծիրանը օգնում է պահպանել անոթների ճկունությունը և օրգանիզմից դուրս է բերում ջուրը, այսինքն՝ ունի միզամուղ հատկություն:

 

Ծիրանը հարուստ է ոչ միայն միներալներով, այլև С, А, В խմբի վիտամիններով, որոնք բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմին թույլ են տալիս հեշտ ու արագ հաղթահարել ինֆեկցիոն հիվանդությունները:
Օգտակար է նաև ծիրանի չիրը. այն հարուստ է կալիումով և երկաթով, չափազանց օգտակար է անեմիա ունեցողներին և ապագա մայրիկներին: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նաև ծիրանի կուտը, հատկապես նրանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն:

Վրեժ Հովսեփյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more