▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակում ենթադրաբար երեխաներին սպանած և ինքնասպան եղած կինը հաշվառված է եղել որպես հոգեկան խնդիրներ ունեցող

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կինը դեռևս 2013թ.-ից հաշվառված է եղել Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժական կենտրոնում, այսինքն՝ ունեցել է լուրջ հոգեկան խնդիրներ:

Հավելենք, որ ավելի ուշ դատաբժիշկները արձանագրել էին, որ երեխաների պարանոցներին վնասվածքներ կան և որ ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more