ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԽՍՀՄ հետախուզությունը ստեղծվել է 1920 թվականին։ Ֆ. Դերժինսկու հրամանով հետախույզ Հակոբ Դավթյանը մշակում է կանոնակարգն ու հաստիքացուցակը և Համառուսական արտակարգ կոմիտեի կառուցվածքում՝ որպես առանձնացված ստորաբաժանում, ստեղծվում է հետախուզության բաժինը։
Այս բաժինը հետագայում վերակազմավորվում է որպես ԽՍՀՄ ՊԱԿ Առաջին գլխավոր վարչություն, այնուհետև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն։
Դավթյանից հետո բաժինը ղեկավարում է հետախույզ Ռուբեն Կատանյանը։ Այս բաժնում տարբեր տարիներին աշխատում են այնպիսի լեգենդար հետախույզներ ինչպիսիք են Հովհաննես Աղայանցը, Միքայել Ալախվերդովը, Գևորգ և Գոհար Վարդանյանները, Հայկ Հովակիմյանը և հարյուրավոր այլ հայորդիներ ում անունները երբեք չենք իմանա։ Ի դեպ Վյաչեսլավ Գուրգենովը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի տեղակալ է եղել, ինչպես նաև տնօրենի պաշտոնակատար։
Այս մարդիկ փոխել են պատմության ընթացքը։ Այս հայորդիների շնորհիվ է, որ ձախողվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձը։ Նրանց օգնությամբ է ԽՍՀՄ-ն ձեռք բերել ատոմային ռումբի գծագրերը և այլն։
Ֆեյսբուքն այսօր հիշեցրեց։ Ուղիղ 6 տարի առաջ այս օրը հանդիպեցի նրանցից ամենալեգենդարներին...»: