Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հիշո՞ւմ եք, օրերս մի հատ հավաքարար կնոջ ու իրա նորածին երեխայի պատմությունը ալեկոծեց համացանցը ու հիմա կարդում եմ, որ հանրությունը էլի նեցուկ է կանգնել կարիքավորին ու մարդիկ որոշակի օգնություն են ցուցաբերել այդ կնոջը, նաև լուծվել է մանկիկի մանկապարտեզ գնալու հարցը։
Թվում է, թե ամեն ինչ հրաշալի է, կրկին հեփփի ենդ ունեցանք՝ շնորհիվ կարեկից մարդկանց ու մի երեխայի մանկություն ավելի թեթևացրեցինք, բայց...
... Բայց, ասել եմ, ասում եմ ու հա էլ ասելու եմ՝ սոցիալական հարցերով գերակա դեր պետք է կատարի Պե-տութ-յու-նը։ Որքան էլ հասարակությունը անի, այն պետք է ավելի շուտ լրացնող դերակատարություն ունենա, ոչ թե կատարի հիմնական դերակատարություն, ինչպես դա մեր պարագայում է։
Անասնություն է, երբ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ օգնություն ստանում են միայն այն բանից հետո, երբ պատահաբար իրենց հարցը հայտնվում է հանրության լայն շերտերի ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ մամուլի հրապարակումների, կամ էլ ասենք «Կիսաբաց լուսամուտների»։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞ր էշի ականջում են քնած պատկան մարմինները ու մասնավորապես Աշխատանքի և սոցիալական նախարարությունը։ Ինչո՞ւ պետք է համամիութենական ղալմաղալ դուրս գա, որ պարոնյաք ցմփորիկները սկսեն իրար գալ։
Ու պետք չէ գլուխ հարթուկել սուղ միջոցների ու աղքատ պետություն լինելու մասին։ Բլին, երբ դատավորներիդ տասնյակ հազար դոլարների մաղարիչներ են անում, երբ որ չինովնիկին նայես, որը արդեն միջին օղակ ա՝ կհայտնաբերես լիքը տպավորիչ արժողությամբ գույք, որը նա հայտարարագրում է որպես գործազուրկ կնոջ անհայտ ծագման եկամուտ, ապա ղալլաթ է արել էն իշխանավորը, ով կբողոքի միջոցների սղությունից։ Եթե այդպես է, ապա սուղ միջոցներով պետությունում իրավունք չունեն լինել լի միջոցներով չինովնիկներ, հակառակ դեպքում նշանակում է, որ նրանք են այդ միջոցների սղության պատճառը։
Ու բլին, ամեն անգամ սենց թեմաներին անդրադառնալիս հիշում եմ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Սարգսյանի երկու փառապանծ հայտարարությունները. մեկը՝ երբ իրա «այո և»-ային դարակազմիկ հարցազրույցն էր տալիս պարտադիր կուտակայինի վերաբերյալ, մի հատն էլ էն, որ հպարտ ժպիտով հայտարարում էր, որ էն ստուկաչ Հայրիկյանին «բարեգործության» կարգով 20 միլիոն փող են հատկացնում։
Տեսնես կգա՞ էն օրը, որ գանե սենց հարցերում դադարենք բանանային ռեսպուբլիկայի պես դրսևորել մեզ։