Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«2020 թվից էս կողմ բողոքի ցույցերը եղել են ի պաշտպանություն հայերի իրավունքների, հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կանխելու համար, որ դավաճանները գնան, Արցախը մնա։
Չկա ցույց, որի իմաստը սա չէր։
Անուղղակի եղել է նաև ի պաշտպանություն եկեղեցուն, որ Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը ու մնացածը դավաճանը չհանձնի Ադրբեջանին։
Հիմա Տեր Արամը ասում ա՝ ինձ պարտադրել են մասնակցել ցույցերին։
Այսինքն, էս տղան էնքան ֆայմ չունի՞, որ իրա սահմանադրական ու կրոնական իրավունքների, արցախցիների համար իրա բողոքն արտահայտի, պիտի պարտադրե՞ն։
Այսինքն, իրան մե՞կ էր, որ դավաճանը զոհում ա հայ զինվորներին, մաս-մաս տալիս արյունով ձեռք բերածը, ու առաքելական հոտը ցրիվ-ցրիվ ա անում, իսկ հավատացյալներին գցում Բաքվի զնդանները։
Ո՞ւմ քահանան ես դու, եթե չես ֆայմել, որ դավաճանված հոտիդ համար պիտի պայքարես։
Ո՞ւմ համար ես աղոթել, եթե քեզ պիտի պարտադրեին, որ Արցախն Ադրբեջանին հանձնելու դեմ պիտի բողոքես։
Ո՞ւմ ես մկրտել, եթե մկրտածիդ իրավունքների պաշտպանության ցույցին չուզելով ես գալիս։
Որտե՞ղ ես պատարագ անում, եթե եկեղեցիներդ հանձնելն ու ոչնչացնելը կանխելուն մասնակցելը քեզ համար զապադլո ա։
Ուրեմն, եթե իրա ու իրա հոտի իրավունքները չուզելով ա պաշտպանում, խաչակնքելն էլ ա չուզելով անում։
Բայց ստում ա, ոչ մի ցույցի էլ չի եղել կամ մեկին էղել ա, կոշիկը ցավացրել ա, իրան ճնշված ա զգացել, գնացել ա Հ1՝ կոշիկը մեծանցնելու։
Եկեղեցին գուցե ունի խնդիր, բայց մի մեծ խնդիր հենց էս ա, որ Տեր Հայրը իր եկեղեցիներն ու հոտը պաշտպանելու ցույցերին պիտի իբր պարտադրված մասնակցի»։