▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Sondakika. «Անին պատմական հուշարձաններով կախարդում է հյուրերին»

Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Անին գրավում է տարբեր մասնագիտությունների տեր անձանց ուշադրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը՝ ներկայացրելով քաղաքի պատմությունը պղնձի դարից մինչև մեր օրերը: Ուշագրավ է, որ կայքը քաղաքի պատմությունը սկսելով Ք.ա 5000-3000 թթ-ից, ոչ մի ժամանակաշրջանում չի հիշատակում «հայ» բառը:

Նշվում է, որ վերջին շրջանում Անին եղել է խիստ վերահսկվող ռազմական արգելված գոտի: Արգելքի վերացումից հետո այն հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Կայքը հայտնում է, որ ավերակների վերածված պատմական վայրերի ցանկում Անին ամենակարևորներից մեկն է դարձել:

Կարսի շրջան այցելող տարբեր բնագավառի ներկայացուցիչներ՝ պատմաբան, լրագրող, հնէաբան թե լուսանկարիչ, մեծ թե փոքր այցելում և շրջում են Անիում, որը կախարդում է հյուրերին իր պատմական հուշարձաններով: Վերջերս Անիում լուսանկարչական ծրագրի շրջանակներում Կարսի Կովկաս համալսարանի ուսանող Մուամմեդ Ալի Գյոքչեքը, Աթաթուրքի անվան համալսարանի լրագրության բաժնի ուսնաող Դույգու Գյոքթյուրքը, պրոֆեսինոալ պարող Օմուրջան Յըլդըզը ներկայացում էին կազմակերպել:

Անին նաև գիտնականների ուշադրության կենտրոնում է, որոնք քաղաքի մասին հոդվածներ են տպագրում գիտական ամսագրերում: Հիշեցնենք, որ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին 2016թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more