«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ներդնում է 50 մլն դոլլար IT ոլորտի զարգացման համար:
Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70.000 ք/մ տարածքում 5000 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։
Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23․000 ք/մ զբաղեցնող տարածքում:
Նոր համալիրը կառուցվում է «ՍոֆթԿոնստրակտ» և «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունների աշխատակիցների համար։
Համալիրը բաղկացած կլինի 4 մասնաշենքերից, որոնցից 2-ը ունեն եռանկյունաձև տեսք: Հայաստանում սա առաջին եռանկյուն շենքն է նման ծավալով, որի կերպարի ստեղծման համար առանձնացվել է 3 կարևոր հիմնադրույթ՝ յուրաքանչյուր հարկի և ընդհանուր մակերեսի հարաբերակցություն, տեխնիկական և հակահրդեհային անվտանգություն և շենքի ամրություն:
Իր աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նոր բիզնես կենտրոնում լինելու են հանգստի սենյակներ, նոր սրճարաններ, մարզասրահ և յոգայի դահլիճ:
«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ներդնում է 50 մլն դոլլար IT ոլորտի զարգացման համար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


