▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից

Armtimes.com-ը գրում է. ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է ինչ վճարում է որոշ մարդկանց սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Կայքին հայտնի դարձավ, որ մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի այս ՊՈԱԿ-ը պարտավոր է հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում անել համառոտ տեղեկանքում:

Կառավարություն-հասարակություն կապի ամրապնդման նպատակով հեռուստահաղորդումների, կայքերի, հանրապետական թերթերի մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, ամփոփում համառոտ տեղեկանքում եւ ռիսկերի կառավարում իրականացնում է կատարվում:

Ինչպես նաեւ օտարալեզու լրատվամիջոցների մշտադիտարկում եւ համապատասխան տեղեկանքներ է պատրաստվում: Աշխատանքային օգտագործման տեղեկանքները տրամադրվում են վարչապետին եւ կառավարության աշխատակազմին:

Տարվա 12 ամսվա ընթացքում, 2 300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ: Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more