▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն, որ նման տղաներ եք դաստիարակել...

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Հայկ Կյուրեղյանի ծննդյան օրն է, ով իր ազատությունը դրեց զոհասեղանին, գնաց ծայրահեղ քայլի, որ օր օրի անպատասխանատու մեր պահվածքը փոխենք, ճահճի մեջ նստած հանգստությանը դադար տանք... Արձագանքն անադեկվատ էր:

Երբ առաջին անգամ լսեցի, որ նման միջադեպ է եղել, կարծեցի, որ շոու են կազմակրեպել, որ Շանթի արածն արժեզրկեն, կիսվեցի Վրեժ Զատիկյանի հետ, որ չեմ կարծում Հայկը քաղբանտարկյալ է, բայց հետո հասկացա, որ ազատատենչ, պայքարող մի քաղաքացու մեր լռությամբ ճամփու դրեցինք ճաղերից այն կողմ... Հասկացա, որ Սերժի դատարանը 9 տարվա վճռով Հայկի նկատմամբ իրականցրեց անարդարություն:

Հայկից այս քայլից հետո ճանաչեցի Սերգոյին, հետո` Արեգին...

Սերգոն ու Արեգն ընկալեցին ավագ եղբոր պատգամն ու շարունակեցին նրա գործը, պայքար տվեցին ամառվա տապին, ձմռան սառնամանիքին, գիշերներն անցկացրեցին ցուրտ հրապարակներում կամ կիզիչ արևի տակ, ու դա չէին անում Հայկի ազատության համար, դա անում էին մեր բոլորի ազատության համար, մեր բոլորի արժանապատվության համար... Ու հիմա 3 եղբայր անազատության մեջ են, բայց չեն նահանջում

Շնորհավոր Հայկ ջան, քեզ, եղբայրներիդ ու մյուս քաղբանտարկյալներին ազատություն...

Արմենակ Կյուրեղյան ջան, շնորհակալ եմ տիկնոջդ ու քեզ, որ նման տղաներ եք դաստիարակել...

Պինդ մնացեք...»:

Հիշեցնենք, որ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more