▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդաբանները նռան մեջ հայտնաբերել են երկրագնդի ամենաօգտակար հատկություններից մեկը

 

Նուռը՝ Punica granatum, իսկական սուպերմթերք է: Վերջինս պարունակում է շատ հակաօքսիդանտներ և ֆիտոքիմիական միացություններ: Այն օգտակար է սրտի համար՝ պայմանավորված պոլիֆենոլների և տանինի առկայությամբ: Տվյալ միացություններն իջեցնում են զարկերակային ճնշումը և նվազեցնում «վնասակար» խոլեստերինի մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեին), հաղորդում է Zee News պարբերականը:
 
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ նռան հակաօքսիդանտները և պոլիֆենոլները քաղցկեղային բջիջներին թույլ չեն տալիս տարածվել և նունիսկ ոչնչացնում են դրանք: Իսկ նռան հատիկները պարունակում են քիչ կալորիա, սակայն հարուստ են բջջանքով և վիտամիններով: Նման բաղադրություն ունեցող մրգերը հիանալիորեն օգնում են կարգավորել քաշը:
 
Նուռը նաև օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը և պայքարում է կնճիռների դեմ: Եվ այս ամենն՝ իհարկե հակաօքսիդանտների շնորհիվ: Բացի այդ, նուռն օժտված է հակաբակտերիալ հատկությամբ, ինչն այն դարձնում է անփոխարինելի ատամների խնդիր ունեցողների համար: Օրինակ՝ նռան հյութը պաշտպանում է ատամնափառի առաջացումից, ատամների և լնդերի հիվանդությունից:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more