▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվել է «խաղաղասեր Ալիև» օպերացիայի երկրորդ փուլը

Սկսվել է «խաղաղասեր Ալիև» օպերացիայի երկրորդ փուլը։ էյնուլան ծեծում է միջազգային իրավապաշտպանների դռները, թե դատապարտեք, որ Հայաստանում ու Արցախում խաղաղություն ուզողներին հետապնդում եմ: Թե սուտ, թե ճիշտ, հաղորդել է, թե Էմնսթի Ինթերնեյշընլը զբաղվում է դրանով: Ահա մեծամտության, դատարկախոսության, պոռոտախոսության ու անմեղսունակության հետևանքները:

Ասեմ, որ հաջորդ փուլում փորձելու են Ալիևի պլատֆորմը վաճառել միջազգային ֆոնդերի վրա: Արդեն այդպիսի նշաններ կան: Դե որ Կրեմլն ու Հանրային խորհուրդը արդեն պատրաստակամություն են հայտնել, գիտեք: Բայց զգուշացեք արևմտյան/միջազգային որոշ անուններից... Այդպիսի մտահոգության հիմքեր արդեն կան: Չասեք՝ չենք զգուշացրել:

 

Ստյոպա Սաֆարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more