▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիական հատուկ ջոկատայինների կողմից գաղտնի ապաստարան է հայտնաբերվել

Արաբական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր, Առևտրային պալատի նախագահ Ֆարիս Շիհաբիի ֆեյսբուքյան գրառմանը, հաղորդել են, որ Հալեպի ազատագրության ռազմագործողության ընթացքում դեռևս դեկտեմբերի 15-ին քաղաքի արևելյան շրջաններից մեկում սիրիական հատուկ ջոկատայինների կողմից հայտնաբերվել է գաղտնի ապաստարան, որտեղ թաքնվել էին ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչ ռազմական հրահանգիչներ: Սիրիացի պատգամավորը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիական պատկանելությունը: Ըստ այդմ՝ ցուցակում առկա են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի,Մարոկկոյի, անգամ Իսրայելի քաղաքացիներ:

Սիրիական լրատվամիջոցներից մեկի համաձայն՝ ներկայացված 14 հոգանոց ցուցակն ամբողջական չէ. կոալիցիայի ներկայացուցիչ խորհրդատուների թիվը շատ ավելին է: Ընդհանուր առմամբ, նշվում է 22 ամերիկացի, 16 բրիտանացի, 21 ֆրանսիացի, 7 իսրայելցի հրահանգիչների և 62 թուրք սպաների մասին:

Հաղորդվում է նաև, որ թվարկված երկրներից որևէ մեկը դեռևս չի հաստատել տարածված տեղեկատվության իսկությունը, մինչդեռ դեկտեմբերի 16-ին այս խնդրի հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ նիստ է գումարվել:

Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ապա դա ևս կարելի է դիտարկել՝ որպես հերթական առարկայական ապացույց՝ Սիրիայի դեմ կազմակերպված միջազգային դավադրության,-այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more