168.am-ը գրում է. Հայաստանում տեղադրված հակակարկտային կայանները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, խելամիտ չեն տեղադրված, մեկը դրել է իր տան կողքին, մյուսը` ուր հարմար է գտել, բայց պետք է հատուկ հաշվարկով տեղադրել: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր մարզ տարեկան 2-3 մլրդ դրամի կորուստ է ունենում, իսկ մեկ կայանն արժե 3.5-4 մլն դոլար. «Բայց երբ տեսնում են, որ կարիք կա, ուզում ենք, գինը բարձրացնում են»:
«Պետք է նայել, տեսնել` կարելի՞ է կրակել, թե՞ ոչ, ոչ թե մեկը զանգի կնոջը, ասի` Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի»,- ասել է Ա.Երիցյանը` նկատելով, որ սխալ կրակելու դեպքում կարող է ոչ կարկտաբեր ամպերը վերածվեն կարկտաբերի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում