SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կողմից փնտրվում են Երևան քաղաքի բնակիչներ Արա և Սերյոժա Վարդանյանները:
Վերջիններս կասկածվում են այս տարվա նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրակոցներին և սպանություններին մասնակցություն ունենալու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Վարդանյանը հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարքաբեկված, Երևանի նախկին ավագանու անդամ, Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանն է, իսկ Ս. Վարդանյանը՝ նրա որդին՝ քրեական պատմություններով հայտնի Սերժուլիկը:
Քննչական մարմինն ու ոստիկանները ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքին ու կրակոցներին, որը հետո ավարտվել է սպանություններով՝ ակտիվ մասնակցություն են ունեցել նրանք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը նոյեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնից տուն էր ուղևորվել Երրոդմասցի Լյովիկի սպանության գործով որպես կասկածյալ կալանավորված Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը:
Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վերջինս նախօրեին՝ Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցներից տևական ժամանակ առաջ եղել էր նշված վարսավիրանոցի մուտքի մոտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ նա այդտեղ հանդիպել է հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդուն, ով գումար էր պարտք եղել Դավիթին ու Դավիթը վերցնելով գումարը՝ հեռացել էր նշված շենքից:
Իրավապահները նաև պարզել էին՝ հնչած կրակոցների ժամանակ որտեղ էր եղել Տլեի եղբայրը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում