▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով եռյակ է ծնվել

Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելն այսօր բացառիկ երևույթ է համարվում:

Նման բացառիկ երևույթ գրանցվեց նաև «Շենգավիթ» ԲԿ-ում: Օրերս «Շենգավիթ»ԲԿ-ում առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման լույս աշխարհ եկան երեք գեղեցկուհիներ՝ 1300,1400 և 1500 գրամ քաշերով: Եվս մեկ հայ ընտանիք երջանկացավ եռյակի ծննդով: Գեղեցկուհիները ծնվեցին կեսարյան հատման ճանապարհով, 32 շաբաթական հղիության շրջանում  «Շենգավիթ»  ԲԿ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի և գինեկոլոգ Աիդա Բաբալարյանի օգնությամբ: 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանի մեկնաբանությամբ, կեսարյան հատումից անմիջապես հետո փոքրիկները կարիք են ունեցել շնչառական օժանդակության, ընդ որում նրանցից երկուսը առավել ծանր վիճակում էին և կարիք է զգացվել սուլֆանտատի էնդոտրախիալ ներթոքային ներարկման: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նորածինները ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո արդեն բավարարին մոտ վիճակում տեղափոխվել են Մուրացան ԲԿ հետագա վերականգնողական կուրսն անցնելու նպատակով: Այս պահին նրանց վիճակը բավարար է, իսկ երջանիկ ծնողները անհամբերությամբ սպասում նրանց տուն տանել:
Հ.Գ. Երեխաների նկարը հրապարակված չէ ծնողների համաձայնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more