«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նրա պաշտպանի դիմումը չի բավարարվել։
«Համապատասխան ապացույցներ կան, որով հաստատվում է, որ նրա առողջական վիճակը չի փոփոխվել: Նույն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից ես ունեմ համապատասխան պատասխաններ իմ գրություններին, որոնց համապատասխան որեւէ բժիշկ իր ոտքի բուժման հետ կապված չի այցելել: Հետեւաբար՝ չեմ հասկանում, թե ինչ իրավական հիմքով են Հովհաննես Հարությունյանին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,- «Ա1+»-ին ասել է Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: