▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանկտ Պետերբուրգում 4-ամյա հայուհին էլեկտրական թեյնիկն իր վրա է շրջել. աղջկա դեմքի 21%-ն այրվել է

Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա հայ աղջիկ, ով եռացող էլեկտրական թեյնիկն իր վրա է թափել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին:

Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» թերթը:

Նշվում է, որ 4-ամյա աղջնակը հոսիպտալացվել է դեմքի, պարանոցի և ձեռքերի 3-րդ աստիճանի այրվածքներով: Աղջկա դեմքի 21%-ն այրվել է: Ներկա պահին երեխան գտնվում է ծանր վիճակում: Թերթի տեղեկություններով՝ աղջնակը բնակվում է մոր՝ ՀՀ քաղաքացու և գործազուրկ հոր հետ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more