a1plus.am-ի տեսանյութում. Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարին մասնակից, ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցազրույցի համար իրեն մոտեցած լրագրողներին կոչ արեց. «ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո խնդրում եմ ինձ հարց մի տվեք»:
Այնուամենայնիվ, պատասխանեց մի քանի հարցի: Արդյո՞ք նա պատրաստվում է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին եւ եթե այո, ապա ի՞նչ ակնկալիքներով։
Հակոբ Հակոբյանը մի փոքր մտածելուց հետո ասաց, որ դա կորոշի ՀԱԿ-ը, իսկ ընտրություններից ակնկալիքը հետեւյալն է. «Մի քիչ կեղծիքների որակը կկարգավորվի»: