▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին պետք չէ այստեղ մեծ պատերազմ, սակայն լոկալ բախումներ հրահրել կարող է

Որքան շատ ցուցադրական տեղեկատվություն եմ վերլուծում, այնքան ավելի եմ համոզվում, որ ռուսը հիմար չէ, ավելին՝ նա չափից ավելի զգուշավոր է և խորաթափանց:
ՌԴ-ի ինչի՞ն է պետք Թուրքիայի տակին ընդմիշտ պառկած Ադրբեջանը, որ մի հատ էլ ստատուս-քվո փոփոխի:

Գա՞զը, նա՞վթը

Նա այսպես, թե այնպես տնօրինում է իր հասանելիքը, իր կամեցածի չափ թողնում է հանածոների արտահանում, ցանկացած պահի կարող է չափալախել և աջ, և ձախ:
Ռազմական ներկայություն Ադրբեջանու՞մ:

Բա՞ Գաբալան:

Ռուսաստանին անհրաժեշտ է ողջ տարածաշրջանում, մասնավորապես՝ Արցախում ունենալ ազդեցության մենիշխանություն՝ խաղաղարարների ներկայություն: Որովհետև այն պայթունավտանգ է, զգայուն, տարանցիկ, միաժամանակ Իրանի ֆոնին՝ հարստացող:
Համոզված եմ, որ հենց ամենից առաջ Ռուսաստանին պետք չէ այստեղ մեծ պատերազմ:
Բայց ամենը չի նշանակում, թե նա չի կարող հրահրել լոկալ բախումներ, մինի պատերազմիկներ, որոնց լուրջ վերաբերվեն տարածաշրջանի խաղացողները, քանի որ նրանց ևս ձեռնատու չէ այստեղի թեժ կետը:

Հետևաբար չհիմնավորված կասկածներ ունեմ, որ վերջին, և առհասարակ յուրաքանչյուր ռազմական լարում փոխհամաձայնեցվում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք, այլընտրանք չունենալով, ստիպված մատուցում են տաք-տաք արյուններ վամպիրին:

Եթե թշնամու համար դա հերթական ցլամարտային խրախճանք կարող է ընկալվել, ապա մեզ համար դա չափազանչ ահռելի ճոխություն է,. մեզ համար թանկ է զինվորի քերծվածքն անգամ:

Այս ամենի մեջ վատերից մեկն այն է, որ միջազգային կոչվող հանրությունը հասկանում է այս ֆարսը ու դատապարտելիս դնում է հավասարության նշաններ:

Սարիբեկ Օվոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more