▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը ընդհուպ պատերազմի աստիճանի, Հայաստանի վրա շատ վատ կանդրադառնա: Թուրքիան և Ռուսաստանը չունեն ցամաքային սահման, այսինքն, Աստված մի արասծե, պատերազմի դեպքում Ռուսաստանը պետք օգտվի երրորդ երկրի ցամաքային տարածքից: Հայաստանում, հենց Թուրքիայի հետ սահամանակից ունենք ռուսական ռազմաբազա, որն էլ հենց առաջինը կթիրախավորվի:

Այստեղ հարցն այն չէ, թե Թուրքիան քանի ինքնաթիռ կխփի, Ռուսաստանը քանիսով ավել, այստեղ խոսքը գնում է բնակավայրերի ավերելու մասին, մարդկային զոհերի մասին: Մեզ ձեռնտու չէ Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը, հատկապես ռազմական հակամարտությունը:

Թուրքիան կարող է առիթից օգտվել և ,,սխալմամբ,, թիրախավորել և խոցել հայկական բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ : Իսկ դրա համար , ինչպես միշտ, Թուրքիան չի պատժվի... Այնպես, որ ինձ համար անընդունելի է, թե մեր հայրենակիցները ինչպիսի խանդավառությամբ են երազում Ռուսաստան-Թուրքիա պատերազմի մասին: Թող պատերազմի մեջ լինի Թուրքիան, բայց ոչ Ռուսաստանի, դրա գինը լավ գիտենք, զգացել ենք մեր մաշկի վրա:

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more