Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սեպտեմբերի 21-ին, երբ Երևանի Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր» համակարգը պատճառ դարձավ, որ Բաքվում սկսվի պարոնոիդալ հիստերիա...Սեփական հասարակությանը հանգստացնելու և համոզելու համար Իլհամ Ալիևը նախ ձեռնակեց տեղեկատվական «արտահոսք», ըստ որի Ադրբեջանն Իսրայելից գնելու է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգեր, որ պաշտպանի Ադրբեջանը «Իսկանդեր» -ի հարվածներից...
Հետո,այդ մասին մի պահ լռեցին...Սակայն մի քանի օր է ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին էքստազի մեջ են...Հղում կատարելով "The Times of Israel"-ին ալիևյան ԶԼՄ-ները մեկը մյուսին ձայն չտալով ուրախությամբ տեղեկացնում են,որ «Երկաթյա գմբեթ» -ները շատ շուտով կհայտնվեն Բաքվում...Սակայն ազերիների ուրախությունը շատ կարճ տևեց....
Rusarminfo.ru-ին մեկնաբանելով այս տեղեկությունը` ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ,"Национальная оборона" ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն բավական վշտացրել է Իլհամ Ալիևին... «Առավելագույնը,որ կարող է անել «Երկաթյա գմբեթը » ՝կասեցնել ինքնաշեն հրթիռների թռիչքը...Իսրայելն այդ համակարգերը կիրառել է պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքների ռմբակոծումն ինքնաշեն հրթիռներից պաշտպանելու համար... «Երկաթյա գմբեթ»-ը ոչ միայն չի կարող կասեցնել «Իսկանդեր»-ի,այլև նորմալ գործարանային պայմաններում արտադրված հրթիռների թռիչքը...Հետևաբար,այդ համակարգերը արդյունավետ չեն,քանի որ նրանք նախատեսված չեն օպերատիվ-տակտիկական հրթիռների դեմ պայքարելու համար... »,-ասել է Կորոտչենկոն...
Ի.Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝փորձելով համոզել սեփական հասարակությանը, որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ...
Սակայն Կորոտչենկոյի կարծիքը «Երկաթյա գմբեթ»-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց «հակաԻսկանդեր»-յան հնարավորություններն ասել էր. «Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է, սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները... «Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր,այլ թռչում են հարթ հետագծով...Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից...Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք... »:
Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, որոնք սառը ցնցուղ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին, որն ամեն գնով փորձում է «քանակի» հաշվին «հաղթել» Հայաստանին և Արցախին...
Հ.Գ.Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու, որ իր կողմից գնվելիք «Երկաթյա գմբեթ»-ը ծակվելու է...Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու «Իսկանդեր»-ով կբամփի Ալիևի «տաք գլխին», որ իր հայրիկի՝Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված «ապտակը»...