Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, մասնավորապես՝ հեռուստատեսությունում և մամուլում, ինչպես նաև գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը և հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը: