Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռաբիսը` երաժշտության անճաշակություն է (համեմված ադրբեջանական գռեհիկ կլկլոցներով ու ոռնոցներով),
Հայկական սերիալների էժանագին խոսելաոճ է (քրեածին ժարգոն),
Սև վերնաշապիկներով ու «ծիծակ» կոշիկներով տղամարդիկ են, արաբա-թուրքական անճաշակ փայլփլուն հագուստներով կանայք,
Վայ երաժիշտներն են, որոնք գողանալով ադրբեջանական, թուրքական, արաբական, հնդկական մեղեդիներ, հայերեն բառեր են հարմարեցնում ու խաբում մեր հազարամյա հինավուրց մշակույթ ունեցող ժողովրդի սերունդներին
Վարքագիծ է
Հոգեվիճակ է
Մտածելակերպ է
Ապրելակերպ է
Կենցաղ է
Հանրային հեռուստատեսություն է,
Չարորակ ուռուցք է, ցավոք, բավականին ճյուղավորված…
Հ.Գ. ռաբիսը` գենետիկ աղտոտվածություն է (ներկայացուցիչները թող փորձեն իրենց տատիկներից մանրամասները պարզել):