▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ձկան փորից տարօրինակ գոյացություն է հայտնաբերել. ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է

 

 Armtimes.com-ը գրում է. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայությունն ուսումասիրում է համացանցում հայտնված լուսանկարը, որում, քաղաքացու պնդմամբ, «Ծիրան» սուպերմարկետից գնած իշխան ձկան փորի մեջ ճյուղավորված տարօրինակ գոյացություն է պատկերված:

Ինչպես կայքի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, իրենք դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, ապա գտել նկարը համացանցում տեղադրած քաղաքացու կոնտակտային տվյալները եւ նրան հրավիրել ծառայություն՝ առավել հասցեական եւ մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով:

«Մենք այս պահին ձեռքի տակ միայն լուսանկար ունենք, որն այդքան էլ բավարար չէ՝ հետագա ուսումնասիրությունները կազմակերպելու համար: Իրականում ճիշտ է, երբ քաղաքացին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես մեզ է դիմում, ներկայացնում նմուշը, ինչն այս դեպքում տեղի չի ունեցել: Մենք ինքներս ենք որոշակի տվյալներ հայթայթել եւ փոխանցել մեր մասնագետներին՝ ընթացք տալու գործընթացին»,- նշեց Նվարդ Առաքելյանը՝ հավելելով, որ նկարում պատկերված գոյացությունը փորձաքննության ենթարկելու համար գնորդն այն իրենց չի փոխանցել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more