▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Փաշինյանին անվանել է Ալիևի հայրենակից՝ compatriot

Արդեն տեղեկացրել ենք, որ  Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած՝ Գազայի հարցով գագաթնաժողովի ժամանակ, երբ  Թրամփը իր խոսքի ժամանակ  Փաշինյանին էր փնտրում, Ալիևը մատով ցույց է տալիս նրա տեղը։

Ռուսական կայքերն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «հայրենակից»՝ օգտագործելով «compatriot» բառը։

«Որտե՞ղ է քո հայրենակիցը», - հարցրել  է  Թրամփը՝ դիմելով Ալիևին, ապա ավելացրել է․ 

«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա այն փոքր պատերազմն էր, որը մենք կանգնեցրինք։ Ահա նրանք։ Նայեք նրանց։ Նրանք նստած են այստեղ։ Երբ ես հանդիպեցի նրանց, դա տեղի ունեցավ Օվալաձև սենյակում։ Նրանք պատերազմում էին, կարծեմ, մոտ 31 տարի կամ նման մի բան։ Մեկը նստած էր Օվալաձև սենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Իսկ հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա՝ ընկերներ են և լավ են միմյանց հետ, ճիշտ չէ՞։ Նայե‘ք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ։ Դա անհավատալի է։ Իրապես անհավատալի»։

Նշենք, որ ռուսական մի քանի կայքեր արդեն անդրադարձել են այս փաստին։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more