Մի քանի հարց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վիկտոր Դալլաքյանին
ՀՀ քաղաքացի Վահագն Գիլավյանից
Նախ, հուսով եմ, կպատասխանեք հարցերիս այն պարզ պատճառով քանի որ ինչպես դուք եք ասում դուք վերադառնում եք ակտիվ քաղաքականություն որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս կարողանանք արժանապատիվ ապրել:Ինչպես երևի արդեն նկատել եք այսօրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը ձեր, այսպես ասած , վերադարձն է: Չէիք կարող չնկատել նաև որ շատ չնչին տոկոս է հավատում ձեր անկեղծ նկրտումներին:Դուք ,իհարկե ,կսկսեք հակադարձել քարերը հավաքելու և նետելու թեզով , բայց թույլ տվեք հիշեցնեմ որ սա ընդհանրապես այդ դեպքը չէ:
Հարց համար 1
Ինչքան է եղել ձեր աշխատավարձը նախագահականում աշխատելու տարիներին?2012 թ մինչ 2016 թ եղել է աշխատավարձի փոփոխություն թե ոչ?
Ինչ ծառայողական մեքենա է հատկացվել ձեզ ձեր աշխատելու տարիներին:Ինչպես նաև կխնդրեի պարզաբանել ՝ հանձնել եք արդեն ձեր դիվանագիտական անձնագիրը? իսկ եթե ոչ երբ եք պատրաստվում հրաժարվել ձեր դիվանագիտական անձնագրից:
Հարց համար 2
4 տարի ամենօրյա ռեժիմով գտնվելով մի մարդու ապարատում , որին դուք հանցագործ եք համարում, ինչ հանցանքների եք ականատես եղել և լինելու դեպքում ինչու չեք դիմել իրավապահ մարմիններին կամ տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Հարց համար 2 ի շրջանակներում թույլ տվեք նաև տեղեկանալ արդյոք այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի մոտ նկատել եք մոլուցաքային խաղերի հակում և հակվածություն:
Հարց համար 3
Կասկածի տակ չդնելով ձեր ինտելեկտուալ հնարավորությունները , ինչպես նաև համադրելով ձեր անցած ուղին ,վստահ եմ , որ դուք ձեր քարեր հավաքելու հարմարավետ և բարեկեցիկ տարիներին ուշի ուշով հետևել եք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործնթացներին: Այս 4 տարիների ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ քաղաքական ձերբակալությունների ՝Վոլոդյա Ավետիսյան ,Շանթ Հարությունյան, վերջի վերջո Սասնա ծռեր :
Ժողովրդի լեզվով հարցնեմ ՝պարզ և հակիրճ՝ պարոն Դալլաքյան, բա ուր էիք ? Ժողովրդին որ տեղի անտեղի ջարդում էին՝ ուր էիք? քար էիք հավաքում? Դուք ձեր և վերը նշված մարդկանց նպատակները համարում եք նույնատիպ? այսինքն հանցավոր ռեժիմից օր առաջ ազատվելը;Բայց նրանք գաղութներում են գտնվում իրենց նպատակների պատճառով, իսկ դուք ռեժիմի հատկացրած գրասենյակում փափուկ բազկաթոռին նստած քար էիք հավաքում ... չդիմացա, կներեք, բայց թեմայի կոնտեքստից դուրս մեծատառերով պետք է գրեմ՝ ԼԱՎ ԷԼԻ,ՎԻԿՏՈՐ, ԳԵՂԵՑԻԿ ՉԻ...
Ճիշտ է՝ բնակվում եմ Հայաստանի սահմաններից դուրս բայց փառք Աստծո երբեք չեմ խնդրել քաղաքական ապաստարան, չեմ բողոքել իմ երկրի մասին օտարների մոտ,չունեմ ոչ իշխանական կողմնորոշում, ոչ ընդիմադիր:ՈՒնենալով մագիստրոսի կոչում և փայլուն տիրապետելով 4 լեզվի ՝ ընտանիքս Հայաստանում չեմ կարողանում պահել: Գիտեք ինչու եմ այս ամենըվ գրում...որ հանկարծ մտքներովդ չանցնի ինձ մեղադրել տաքուկ Եվրոպայից ամպագոռգոռ հայտարարություներ անելու մեջ:Երեվանս ել շատ սիրում եմ հենց վաղը պատրաստ եմ վերադառնալու և ապրելու իմ հայրենիքում:
Հուսով եմ ՝ չեք պատասխանի հարցերիս... ձեզ նույնիսկ կարող է թվալ, որ դուք արհամարում եք ինձ... վստահ եղեք ՝ հարցերին չպատասխանելու դեպքում ինձ և իմ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին մեծ ծառայություն մատուցած կլինեք;
Դուք, լինելով քաղ տեխնոլոգիաների հմուտ մասնագետ, կարծում եմ հասկացաք ինչու.....
Վահագն Գիլավյան
ՄԱՐՍԵԼ.ՖՐԱՆՍԻԱ
12.10.2016