▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկային ծառայությունն ուժով փորձում է տանել Վարդան Ղուկասյանի մեքենան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Վաղ առավոտից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կրկին ճնշումներ են գործադրվում։ Այս անգամ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել։

«Հրապարակ օրաթերթ»-ն է գրում ու նշում, որ  պարեկային ծառայության աշխատակիցները նշել են, թե մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին՝ պահանջելով այն քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

***

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան այսօր հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից, երբ քաղաքապետն իր տանից ուղևորվել է աշխատանքի՝ Գյումրու քաղաքապետարան։ Նրա տանից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, քաղաքապետարան հասնելու ճանապարհը մեկն է, այլ ճանապարհ չկա։Նշված ճանապարհով քաղաքապետն ամեն օր է գալիս աշխատանքի։ Երթևեկության կանոնների խախտում այդտեղ անհնար է կատարել։ 

Ուստի, ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է։ 

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչի կողմից քաղաքապետարանի շենքի դիմաց արված հայտարարության համաձայն՝ մեքենան պետք է տեղափոխվեր հատուկ պահպանվող տարածք՝ մեքենայի տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։ Հետևապես, ՀՀ ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է կոնկրետ Գյումրու քաղաքապետի դեմ իջեցված պատվերի, գործողությունների պլանավորված սցենարի և ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին։ 

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան, այնուամենայնիվ, չտեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք՝ 10-օրյա ժամկետում փաստաթղթերի ուսումնասիրության։ Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում,երբ նա հայտարարել էր,որ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more