Քա՞նի հոգի է հիշում մեկ տարվա մեջ զոհված այսքան տղերքից գոնե մեկի անունը: Բնականաբար շատ քչերը: Այս ամենի հիմնական մեղավորը թերևս լրագրողներն են: Եղե՞լ է մի լրագրող, որը ՊՆ-ից փորձած լինի նյութեր վերցնի, թե ով ինչ հանգամանքներում զոհվեց, այդ տղերքը քանի հոգու դեմ կռվեցին, ում թիկունքը պահելու համար զոհվեցին,քանի հոգու ոչնչացրեցին:
Այ այսպիսի նյութերով բոլորի անհատական կերպարը կարող էին ձևավորել բոլորիս ենթագիտակցության մեջ, բայց չէ, մեր լրագրողները շարժվում են սերիալասցենարային սենտիմետալ մոտեցումներով և մեթոդներով՝ օրինակ տան որերորդ զավակն էր, քա՞նի օր էր մնացել զորացրվելուն, ի՞նչ նամակ էր գրել ընկերուհուն, կամ ընկերուհի ուներ թե ոչ և այլն: Եթե նման նյութեր հրապարակելու նպատակը դիտելիություն ապահովելն է, ապա իմ ասած տարբերակն ավելի շատ կապահովի, դրան գումարած ձեր կայքի կամ թերթի ռեյտինգի վրա էլ դրական ազդեցություն կունենա:Մի խոսքով իրական հերոսի կերպար ձևավորեք ոչ թե զոհի, մեզ հերոսներ են պետք ոչ թե զոհ: